Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մասնակցեց «eLearning Stakeholders and Researchers Summit» (eSTARS 2020) երրորդ միջազգային գիտաժողովին

Դեկտեմբերի 7, 2020

«eLearning Stakeholders and Researchers Summit» (eSTARS 2020) գիտական և կրթական համայնքը բուհերի առջև ծառացած արդիական հարցերի քննարկման հարթակ է։ Գիտաժողովը երրորդ անգամ անընդմեջ «մեկ հարկի տակ է հավաքում» հետազոտողներին, փորձագետներին և կրթական ոլորտի մասնագետներին։  Գիտաժողովի կազմակերպիչը Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցն է, որը համագործակցում է «Coursera» կրթական հարթակի հետ:

Դեկտեմբերի 2-ին կայացած eSTARS 2020 երրորդ միջազգային գիտաժողովին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունից զեկույցով հանդես եկան ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ Նանա Մանուկյանը և արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը (զեկույցի թեման՝ «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում հեռավար կրթության զարգացման հեռանկարները»):