Գլխավոր էջ





ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի հեռավար հանդիպումը ուսանողների հետ

Փետրվարի 3, 2022

Ս/թ փետրվարի 3-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց առցանց ձևաչափով հերթական հանդիպումն ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և տարբեր կուրսերի ավագների հետ։ Հանդիպումն ուղղված էր ուսանողների ուսումնական գործընթացում առաջացող խնդիրների լուծմանը, ուսանող-տնօրինություն կապի ամրապնդմանը: ՏՏ բաժնի ղեկավար Ա. Եղոյանը ներկայացրեց ուսանողների հեռավար դասընթացների մասնակցության ընթացքում առաջացած խնդիրները և դրանց լուծման մեխանիզմներն ու գործիքները:

Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանն անդրադարձավ ս/թ մայիսին ԳԿՄԿ-ում կայանալիք միջազգային գիտաժողովին, որը հիանալի հարթակ է լինելու ուսանողներին ներկայացնել իրենց գիտահետազոտական աշխատանքները հետագայում ասպիրանտուրա ընդունվելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Invest Your Talent in Italy» ծրագրին, որը հնարավորություն է տալիս ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի կրթությամբ ուսանողներին ստանալ կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն՝ Իտալիայում ուսուցանելու համար:


ԳԿՄԿ ՈՒԳԸ և ՈՒԽ նախագահներն իրենց հերթին ներկայացրին այս ընթացքում ուսանողական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված աշխատանքները, անդամագրվելու կարգը, ինչպես նաև նոր անդամագրված ուսանողներից ապագա ակնկալիքները:

Հանդիպումն ամփոփվեց առաջիկա ծրագրերի քննարկմամբ, ինչպես նաև կարևորվեց դեկանատի, հանրային կապերի և կարիերայի բաժնի ու ուսանողների սերտ համագործակցության շարունակականությունը:

Հանրային կապերի և կարիերայի բաժին