Գլխավոր էջ





Փորձի փոխանցում

Հուլիսի 7, 2014

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրա հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրման» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենրոնի չորս աշխատակիցներ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանի ղեկավարությամբ, ս/թ հունիսի 20-27-ը գտնվում էին Պրահայի Կարլովի համալսարանում՝ կրթության որակի ապահովման փորձը ուսումնասիրելու նպատակով: Հայաստան վերադառնալուց հետո վերջիններս ՈԱ բաժնի նախաձեռնությամբ կազմակերպել են մի քանի հանդիպում-քննարկումներ ԳԱԱ ԳԿՄԿ-ում՝ ԳԿՄԿ վարչական և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացնելով և փոխանցելով իրենց փեռք բերած փորձն ու հմտությունները: Քննարկում – հանդիպումների ժամանակ «Իրավագիտությո ւն» ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանը ներկայացնում էր Չեխիայի կրթական համակարգը կարգավորող օրենսդրական դաշտը, պատմում քննարկումների ժամանակ դիտարկված օրենքների և կարգերի մասին: ՈԱ բաժնի մասնագետ Գոհար Գրիգորյանը ձեռք բերած փորձի հիման վրա մշակեց և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնին ներկայացրեց օտար լեզուների դասավանդման մեկ միասնական ծրագրի ձևաչափ, որը քննարկվեց, վերամշակվեց ամբիոնի դասախոսների հետ կայացած հանդիպման շրջանակներում: Իսկ ՈԱ բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ խոսեց Կարլովի համալսարանում գործող վերապատրաստումների ձևաչափի, վերջիններիս կրթական ծրագրերի նկարագրերի, առարկայական ծրագրերի մշակման ձևաչափի և այլնի մասին: