ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնը՝ Ռուսաստանի տնտեսական համալսարանի գիտաժողովին
Ապրիլի 19, 2024Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի դասախոսները՝ ամբիոնի վարիչ, բ․գ․թ, դոցենտ Գոհար Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցեցին «Լեզվական կրթությունը հումանիտար գիտելիքի արդիականացման համատեքստում» միջազգային գիտագործնական գիտաժողովին, որը կազմակերպվել էր Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսական համալսարանի կողմից։
Որպես պլենումի անդամ՝ Գ․ Գրիգորյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և իր խոսքում ընդգծեց, որ լեզվաբանական կրթությունը առանցքային դեր է խաղում լեզուների պահպանման և զարգացման գործում՝ ապահովելով ավանդական գիտելիքների և մշակութային ժառանգության ինտեգրումը ժամանակակից հումանիտար պրակտիկայում: Բազմալեզվությունը հարստացնում է հումանիտար գիտությունները՝ հիմնվելով բնիկ ժողովուրդների հարուստ գիտելիքի և փորձի վրա: Խթանելով բազմալեզվությունն ու թվային գրագիտությունը՝ մենք տարբեր լեզվական ծագում ունեցող մարդկանց հնարավորություն ենք ընձեռում լիարժեք մասնակցել գիտելիքի և գաղափարների փոխանակման գործընթացին։
Զեկույցներով հանդես եկան ամբիոնի դասախոսներ Լիլիթ Մանվելյանը՝ «Ուսուցման ռազմավարությունը՝ հիմնված ուսանողների ուսուցման ոճի վրա», Հասմիկ Ադամյանը՝ «Զգացմունքային ինտելեկտը լեզվի ուսուցման մեջ» և Սուսաննա Նանյանը՝ «Ժամանակակից ուսանողի գիտական և հումանիտար մտածողության ձևավորումը» թեմաներով։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին