Գլխավոր էջ





Ֆոկուս խմբային քննարկում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ուսանողների շրջանում

Փետրվարի 19, 2020

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժինը «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ուսանողների շրջանում կազմակերպել էր ֆոկուս խմբային քննարկում։ Քննարկմանը մասնակցել է 2018-2020 թթ. ընթացքում սովորող 5 ուսանող։ Քննարկման հիմնական նպատակը նախապես կազմված ուղեցույցի միջոցովնրանց գոհունակության բացահայտումն էր «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրից։ Քննարկման ընթացքում շեշտը դրվել էր հետևյալ կետերի վրա՝

  • Կենտրոն ընդունվելու պատճառները
  • Ուսանողների սպասումները մինչև ընդունվելը
  • Իրականացած և չիրականացած սպասումները, հիասթափության պատճառները
  • Կրթական ծրագրի ուժեղ կողմերը
  • Կրթական ծրագրի թույլ կողմերը
  • Առավել կարևոր մասնագիտական առարկաները
  • Ոչ այնքան կարևոր մասնագիտական առարկաները
  • Ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և կարողությունները
  • Ուսանողների առաջարկները առկա խնդիրները լուծելու համար: