ERLEP կրթահետազոտական լաբորատորիայի ենթակառուցվածքների կիրառումը նախագծային կրթության շրջանակներում
Սեպտեմբերի 6, 2022Ս.թ. սեպտեմբերի 5-ին Giraf PM Services GmbH -ի գործադիր տնօրեն և «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար – MENVIPRO Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի համակարգող Անդրեյ Գիրենկոն որակի վերահսկողության նպատակով աշխատանքային այցով Էկոկենտրոնում էր:
Գործնական հանդիպման ընթացում քննարկվեցին ERLEP կրթահետազոտական լաբորատորիայի ենթակառուցվածքները, դրանց հասանելիությունը և կիրառումը նախագծային կրթության շրջանակներում, ինչպես նաև քննարկվեցին MENVIPRO ծրագրի լուսաբանման աշխատանքների արդյունավետությունը և ամփոփիչ կոնֆերանսի կազմակերպական խնդիրները։
Նախագծահեն միջառարկայական կրթությունը մեր ուսանողների հետազոտական փորձառությունների ձեռքբերման և կիրառման ամենաարդյունավետ միջոցներից է:
Այս օրերին ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի և ԳԿՄԿ-ի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները Երևանի բուսաբանական այգու էկոլոգիական անձնագրի մշակման նախագծի շրջանակներում իրականացնում են նմուշառման աշխատանքներ:
Նմուշների տարրալուծման աշխատանքներն իրականացվելու են Էկոկենտրոնում տեղակայված ERLEP կրթահետազոտական եզակի լաբորատորիայում, որը ստեղծվել է Էրազմուս+ MENVIPRO՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» ծրագրի շրջանակներում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին