էրազմուս+ դասախոսություն՝ ««Էմմա» ցանցային բաց առցանց դասընթացների հարթակ» և «Քաղաքային տուրիզմ»
Սեպտեմբերի 23, 2021Էրասմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ս/թ. սեպտեմբերի 16-ին Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարանի (Իտալիա) հասարակագիտության ոլորտների պրոֆեսորներ՝ Ռոսաննա դե Ռոսան և Ֆաբիո Կարբիսիերոն հանդես եկան երկու հանրային դասախոսություններով ԳԿՄԿ-ում:
Ռոսաննա դե Ռոսան ներկայացրեց «Էմմա» ցանցային բաց առցանց դասընթացների հարթակը (MOOC), որը 2013 թ.-ին ստեղծվել է Նեապոլի համալսարանի կողմից՝ բուհական մեծ գործընկերության համագործակցությամբ և ծառայում է որպես կրթության ոլորտում նորարություներին աջակցելու համար: Պրոֆեսոր Ռոսաննա դե Ռոսան հակիրճ ներկայացրեց առաջին զանգվածային բաց առցանց դասընթացների հարթակի ստեղծման պատմությունը, որը սկիզբ է առել 2008թ.-ին որպես մասշտաբային մանկավարժական նորամուծություն «Siemens and Downs» ընկերությունների կողմից և անվանվել է «Զանգվածային բաց առցանց դասընթացներ.կապակցվածություն և կապակցված գիտելիք» (CCK08) դասընթաց:
Ֆաբիո Կարբիսիերոն հանդես եկավ «Քաղաքային տուրիզմ» թեմայով դասախոսությամբ՝ ըդնգծելով ժամանակակից քաղաքային զբոսաշրջության առանձնահատկությունները։ Դասախոսությունը անցավ ընթացքում ուսանողներn ակտիվ քննարկվեցին քաղաքային տուրիզմի պլանավորման և կառավարման մարտահրավերը և առաջարկեցին հնարավոր լուծումներ: