«Անգլերենը ակադեմիական միջավայրում» խորագրով դասընթացն ավարտվեց
Հուլիսի 18, 2023Ս.թ. հունիսի 5-ից մինչև հուլիսի 10-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպվեց «Անգլերենը ակադեմիական միջավայրում» խորագրով հինգշաբաթյա ինտենսիվ դասընթաց, որին մասնակցեցին ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները և ՀՀ ԳԱԱ Մ․Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակիցները: Դասընթացին հատկացված էր 3 կրեդիտ։
Դասընթացը վարեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ. թ., դոցենտ Գոհար Գրիգորյանը, դասախոս, բ. գ. թ., դոցենտ Նվարդ Երնջակյանը, դասախոս, բ. գ. թ., դոցենտ Սիրարփի Կարապետյանը և ԳԿՄԿ դասախոս Լիլիթ Մանվելյանը:
Դասընթացը նպատաուղղված էր ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական անձնակազմի խոսակցական, հաղորդակցական լեզվի, օտար լեզվով միմյանց հետ շփվելու, բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Դասընթացն իրականացվել է ժամանակակից մեթոդներով և անգլերենի նորագույն դասագրքերով, որոնք հնարավորություն են ընձեռել զարգացնել մասնակիցների ունկնդրելու, խոսելու, ընթերցելու և գրելու կարողությունները և ընդլայնել բառապաշարը ուսուցանվող թեմաների շրջանակներում:
Դասընթացի վերջում հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին արդյունավետ դասընթացի կազմակերպման և նոր գիտելիքների ձեռքբերման համար:
ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար օտար լեզվի դասընթացի պարբերաբար կազմակերպումը շարունակական բնույթ է կրում, ինչը նպաստում է ստացած գիտելիքների և հմտությունների կիրառման կարողության զարգացմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին