Գլխավոր էջ





Կրթություն և կարիերա EXPO 2018

Ապրիլի 19, 2018

Ապրիլի 11-13-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպվել էր «Կրթություն և կարիերա» էքսպո 2018 տասնութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ավանդույթ դարձած այս խոշորագույն միջոցառմանը բովանդակալից ծրագրերով և նախաձեռնություններով մասնակցեց նաև ՀՀ ԳԿՄԿ-ը՝ կարևորելով իր գործունեությունը մեր երկրի կրթական ոլորտի զարգացման գործընթացում։ Ներկայացվեցին կենտրոնի գործունեության 20 տարիների ընթացքում ձեռք բերած բազմաթիվ հաջողությունները, միջազգային փոխհամագործակցության հնարավորությունները։ Մանրամասն ներկայացվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հեռավար մագիստրոսական կրթության համատեղ ծրագրի իրականացման ընթացքը։ Ներկայացվեց նաև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտի ասպիրանտների և մագիստրանտների համատեղ աշխատանքի արդյունքը՝ սահմանում հակառակորդի օբյեկտների ճանաչման և հայտնաբերման գիտական նորարական սարքավորումը, որը մաթեմատիկական հաշվարկի միջոցով անմիջապես հաղորդում է անհրաժեշտ տեղեկություններ թշնամու օբյեկտի մասին։ Հատկանշական էր այս կարևոր օրերին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում Լեհաստանի Դաբրովա Գուրնիչա համալսարանի Անվտանգության և ճգնաժամի կառավարման դեպարտամենտի ղեկավար Պաուլինա Պոլկոյին հյուրընկալելը , որը նաև էքսպոյի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հատուկ հյուրն էր: