Հեռավար կրթությունը՝ հաջողված ծրագրի փորձ
Մարտի 14, 2015Ս.թ. մարտի 11-13ը «Կրթական ծրագրերի կենտրոն» Ծրագրերի իրականացման գրասենյակը (ԿԾԿ ԾԻԳ) կազմակերպեց «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի ընթացքը և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկը լուսաբանող համաժողով:
2015 թվականից Համաշխարհային բանկի օժանդակությամբ ՀՀ-ում իրականացվելու է Կրթության բարելավման ծրագիր, որը նպատակ է հետապնդում աջակցել բարձրագույն կրթական հաստատություններին` ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը: Նոր ծրագրի տևողությունն է 5 տարի և այն ֆինանսավորելու համար նախատեսված է 37,500 մլն. ԱՄՆ դոլար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի պետ, «Հեռավար Կրթություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում» ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց հեռավար կրթություն ծրագրի իրականացման ընթացքը, ձեռք բերված արդյունքները և նվաճումները, ինչպես նաև հանրային արձագանքը: