Գլխավոր էջ





Քննարկումներ 2022-2027թթ. բարելավման պլանի նախագծի շուրջ

Փետրվարի 17, 2022

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ Կենտրոնի տնօրենությունը շարունակում է առցանց և դեմառդեմ քննարկումները 2022-2027թթ. բարելավման պլանի նախագծի շուրջ: Բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը մանրամասն ներկայացրեց բարելավման պլանով նախատեսված բոլոր գործողությունները։

Աշխատանքների պլանավորման հիմքում դրված են պետական առաջնահերթությունները, աշխատաշուկայի արդի պահանջները, ՈԱՇ-ի բնութագրիչների  փաստաթղթավորված վերլուծությունը:

Որպես գիտահետազոտական բուհի տնօրենի՝ Ա.Սարգսյանի ուշադրության առանցքում է հետազոտական բաղադրիչի ուժեղացումը և նրա շաղկապվածությունը  կրթական գործընթացներին: Ա. Սարգսյանը կարևորում է նաև միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումների շարունակականության ապահովումը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար վերապատրաստումների հաճախակի կազմակերպումը, ինչպես նաև Կենտրոնի տեսանելիության բարձրացումը տեղական և միջազգային հարթակներում:

Առաքելությունն իրագործելու և ռազմավարական նպատակներին հասնելու, ինչպես նաև կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար Կենտրոնի բոլոր ստորաբաժանումներում նախատեսված է բարելավել ՊԻԳԲ շրջափուլով կառավարման սկզբունքը:

Քննարկումներում ակտիվորեն ներգրավված են Կենտրոնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները՝  յուրաքանչյուրն իր գործունեության շրջանակը ռազմավարական ծրագրի առաքելությանն ու նպատակներին համապատասխանեցնելու,  ստորաբաժանումների պատասխանատվությունները հստակեցնելու, վերջնարդյունքների գնահատմանն ու բարելավմանն ուղղված մեխանիզմներ և ընթացակարգեր մշակելու, ինչպես նաև բոլոր ստորաբաժանումների համաժամանակյա առաջընթացն ապահովելու համար:

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին