Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՆՕՐԵՆ ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Դեկտեմբերի 30, 2019

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ և գործընկերներ,

Սիրով շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ամանորի նախաշեմին ընդունված է ամփոփել նախորդ տարվա ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև կորուստները,  և ուրվագծել հաջորդ տարվա անելիքներն ու ակնկալիքները:

Գիտակրթական միջազգային կենտրոնի համար անցնող տարին եղել է  կրթական համակարգի կատարելագործման, տեխնիկական կարողությունների վերազինման, նոր, ժամանակակից տեխնիկայով հագեցած դահլիճի և լսարանների հիմնման, բազմաթիվ միջազգային ծրագրերի իրագործման տարի: Այս ամենի համատեքստում մենք կարևորում ենք մեր մշտական համագործակցությունը ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների և կենտրոնների հետ, և լիահույս ենք, որ այդ համագործակցության արդյունքում կարողանալու ենք գալիք տարում արձանագրել առավել մեծ հաջողություններ և հասնել մեր գլխավոր առաքելության և նպատակի վերջնական իրականացմանը՝ կրթության և գիտության ինտեգրման խնդրի լուծմանը, ինչը հնարավոր է բոլորիս՝ Կենտրոնի անձնակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի, ԳԱԱ հետազոտական ինստիտուտների գիտնականների և, իհարկե, մեր ուսանողների և գործընկերների համատեղ աշխատանքի շնորհիվ:

Համոզված եմ, որ նոր տարին լինելու է նաև բազում  նոր գաղափարների, նոր և հետաքրքիր ծրագրերի իրականացման տարի: Բոլորիս խնդիրն է համատեղ ուժերով և միասնական ջանքերով իրականացնել մեր առջև դրված  նպատակները, որոնք կնպաստեն ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բարգավաճմանն ու միջազգային ճանաչմանը:

Մաղթում եմ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ, անսահման հաջողություն և բարեկեցություն: Թո՛ղ խաղաղություն ու անդորր տիրի ողջ աշխարհում, մեր հայրենիքում և յուրաքանչյուրիս օջախում:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն
Ալբերտ Սարգսյան