Գլխավոր էջ





«Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոն՝ նոր համագործակցություն

Հոկտեմբերի 18, 2020

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  գիտակրթական միջազգային կենտրոնի (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ) «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնը և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (Հայաստան)՝ ի դեմս տնօրեն և ամբիոնի վարիչ, ա.գ.թ Լիլիթ Սահակյանի և Պավիայի համալսարանը (Իտալիա)՝ ի դեմս ռեկտոր պրոֆ. Ֆրանչեսկո Սվելտոյի, կնքել են համագործակցության համաձայնագիր՝

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ

- միջազգային մակարդակում համագործակցության, կրթական, գիտական և տեխնիկական փոխանակումները խթանելու և խրախուսելու ինստիտուցիոնալ փոխադարձ հետաքրքրությունը.

- վերոհիշյալ հաստատությունները հետապնդում են նույն նպատակները հետազոտության, ուսուցման և մշակույթի տարածման ոլորտներում.

- վերոհիշյալ հաստատությունները երկկողմ հետաքրքրություն ունեն միջազգային համագործակցության համաձայնագրեր ստեղծելու և զարգացնելու հարցում

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Պայմանավորվող կողմերը մտադիր են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ օգտագործելով առկա ռեսուրսները և ձեռք բերված փորձը.

ա) գիտական և հետազոտական աշխատակազմի փոխանակում՝ դասախոսություններին, սեմինարներին, դասերին, համագումարներին, համատեղ հետազոտական ծրագրերին, վերապատրաստման դասընթացներին, մագիստրոսական թեզերի և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովներին մասնակցելու նպատակով,

բ) ասպիրանտների փոխանակում՝ խորացված դասընթացներին և սեմինարներին մասնակցելու, դիսերտացիաների պաշտպանության համար անհրաժեշտ հետազոտություններ իրականացնելու նպատակով,

գ) ինտենսիվ կամ ինտեգրված ուսումնառությանը մասնակցող ուսանողների փոխանակում (օրինակ՝ կրկնակի դիպլոմ),

դ) հրատարակությունների, գիտական տեղեկատվության և նյութերի փոխանակում՝ կապված սույն պայմանագրում ընդգրկված հատուկ ոլորտների, ինչպես նաև փոխշահավետ համարվող ցանկացած այլ հարցի հետ: