ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ հանրային ռադիոյի եթերում
Փետրվարի 3, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյաը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկմանը մասնակցեց Հայաստանի հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարին:
Ատոմ Մխիթարյան․ Այն ինչ բազմիցս ասվել էր դեռևս օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ իրականություն դարձավ, որովհետև և՛ մասնագիտական հանրությունը, և՛ բուհ–երը իրենց դժգոհությունը բարձրաձայնեցին այն մասին, որ բուհի ամենաբարձր մարմինը, որը որոշում է կայացնում, լինի ապաքաղաքական։ Մենք չենք ասում, որ պետությունը չպետք է գործ ունենա հատկապես հանրային բուհ–երի կառավարման հարցում, բայց, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, գուցե ոչ ուղղակի, բայց անուղղակի կերպով կախվածություն է առաջանում, և բուհ–երը օրվա քաղաքական իշխանությունից կախված են լինում, որին նույն կերպ արձագանքեց նաև Սահմանադրական դատարանը։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում գիտության մասին նախկին բոլոր դրույթները այլևս չեն գործում։ Փաստորեն ամբողջ մի օրենք դարձել է մեկ հոդված և ԳԱԱ–ի կարգավիճակը այդքան էլ հստակ չէ։ Օրենքի նախագիծը շատ քիչ է անդրադառնում գիտության հարցերին։
Մանրամասները տեսանյությում՝
https://hy.armradio.am/?p=392646&fbclid=IwAR2BSdNfpsuYtW7l-LxTDOLGyQuPOJi6rFbv-ThEttOSSAb13qmtK0lEFkA