ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի սեպտեմբերմեկյան շնորհավորական ուղերձը
Սեպտեմբերի 1, 2022
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Այսօրվանից մեկնարկում է նոր ուսումնական տարին, որը, վստահ եմ, իր հետ բերելու է գիտելիքների ընդլայնման, հետաքրքիր գաղափարների իրագործման և նոր ձեռքբերումների հնարավորություններ։
Սիրելի՛ մագիստրանտներ, օգտվե՛ք այդ հնարավորություններից, զինվե՛ք արդիական գիտելիքներով և հմտություններով, եղե՛ք նախաձեռնող և նպատակասլաց, ինչը հնարավորություն կտա դառնալու որակյալ և պահանջված մասնագետներ՝ ձեր նպաստը բերելով մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։
Կենտրոնը մշտապես լինելու է ձեր աջակիցն ու քաջալերողը ձեր նորարարական ու հետաքրքիր բոլոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացման գործում։
Մաղթում եմ հետաքրքիր, բազմաբովանդակ և արդյունավետ ուսումնառություն։
Բարի՛ երթ և ի գործ․․․
Արմեն Սարգսյան

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն