Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանի ուղերձը Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ

Մարտի 7, 2022

Սիրելի՛ մայրեր, քույրեր, աղջիկներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:

Թո՛ղ կանացի հմայքը, սերն ու հոգատարությունը հավերժ լինեն ձեր ուղեկիցը:

Գարնանային այս գեղեցիկ տոնական օրը ևս մեկ առիթ է մեծարումի և երախտիքի խոսքեր հղել բոլոր հայ կանանց, ում դերը բացառիկ ու անգնահատելի է ընտանիքի ամրության, պետության զարգացման և մեր երկրի ապագայի կառուցման գործում:

Առանձնակի գնահատանքով ցանկանում եմ շնորհավորել կրթության և գիտության ոլորտում աշխատող իմ բոլոր  գործընկեր կանանց՝ կարևորելով ուսուցչի, դասախոսի, գիտնականի մեծ ավանդը սերունդներ դաստիարակելու, կրթելու և մեր ապագա հաղթանակները կերտելու ճանապարհին: Ի վերջո չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, և գիտելիքներով զինված մարդն է անպարտելի:

Շարունակե՛ք ազգապահպան և շենացնող ձեր վեհ առաքելությունը՝ ապահովելով մեր Հայրենիքի զարթոնքն ու առաջընթացը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ անսասան երջանկություն, ընտանեկան ջերմություն և մասնագիտական բազում վերելքներ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն
Ա
․ Սարգսյան