Գլխավոր էջ





Գիտաժողով «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» խորագրով

Դեկտեմբերի 26, 2022

Ս/թ դեկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» խորագրով:

Գիտաժողովին ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայից, հոգեբաններ «Ժեստ» և «Փսիլայֆ» հոգեբանական ծառայությունների կենտրոններից, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «21T-5A311» ծածկագրով համանուն թեմայով հետազոտական ծրագրի շրջանակներում իրականացրած գիտական խմբի հետազոտությունները, Երևանի, ինչպես նաև ՀՀ Շիրակի, Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում գիտական խմբի կողմից իրականացրած հոգեախտորոշիչ աշխատանքներն ու վերջիններիս արդյունքները:

Ներկայացվեցին նաև վերոնշյալ գիտական թեմայի շրջանակներում գիտական խմբի կողմից հրատարակված «Սոցիալական անոմիա և հոգեբանական պաշտպանություն» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկն ու անոմիայի հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման գրքույկը, որոնք բաժանվեցին գիտաժողովի մասնակիցներին:Ներկայացվեցին նաև հիմնախնդրի վերաբերյալ գիտական խմբի գիտական հրապարակումները Սկոպուս (Scopus) և Վեբ օֆ Սայնս (WOS) շտեմարաններում ընդգրկված պարբերականներում:

Գիտաժողովի մասնակիցներն ընդգծեցին ներկայացրած հիմնախնդրի ուսումնասիրության գաղափարի կարևորությունը՝ բարձր գնահատելով հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հաղթահարման ուղղությամբ կատարած աշխատանքները:

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին