Գլխավոր էջ





Հավաստագրեր՝ մասնագիտական անգլերենի դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին

Դեկտեմբերի 27, 2018

Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը (ASNET-AM) ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աջակցությամբ մասնագիտական անգլերենի անվճար առցանց դասընթաց անցկացրեց ASNET-AM-ի անդամ կազմակերպությունների համար: Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը (ASNET-AM) միավորում է գիտական, հետազոտական, կրթական, մշակութային և այլ կազմակերպություններ և ազգային հետազոտական և կրթական ցանց է: Նրա կառուցվածքը և օգտագործման սկզբունքները մշակվել և իրականացվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ) աշխատանքային խմբի կողմից: Երկու ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցները առցանց դասընթացի միջոցով բարելավեցին իրենց մասնագիտական՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող բառապաշարը, ինչպես նաև զարգացրեցին խոսակցական և լսողական հմտությունները: Դասընթացի նպատակն էր աջակցել ASNET-AM-ի անդամներին բարելավել մասնագիտական անգլերենի իմացությունը՝ միջազգային գիտաժողովներին և ծրագրերին մասնակցությունը խթանելու համար: