Գլխավոր էջ





Հայ-շվեդական կոնտակտային սեմինար

Հոկտեմբերի 17, 2016

Հոկտեմբերի 13-14-ին Շվեդիայի բարձրագույն կրթության խորհուրդն ու Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը կազմակերպեցին 2րդ հայ-շվեդական կոնտակտային սեմինարը, որը հնարավորություն ընձեռեց հայաստանյան բուհերին ցանցային համագործակցության եզրեր գտնել շվեդական համալսարանների ներկայացուցիչների հետ Էրազմուս+, Լինեուս-Պալմե և Վիզբի ծրագրերի շրջանակներում։ Սեմինարի սկզբում նախ զեկուցումներով հանգամանորեն ներկայացվեցին հայկական և շվեդական կրթական համակարգերը, դրանք համակարգող մարմիններն ու զարգացման ուղիները: Երկօրյա սեմինարը, սակայն, մեծամասամբ բաղկացած էր քննարկումներից, որպեսզի համագործակցության եզրերն առավել տեսանելի և առարկայական լինեն:
Շվեդ գործընկերներն այցելեցին մի շարք բուհեր. Լունդի համալսարանի «Սննդի տեխնոլոգիաներ և սնուցում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Ֆրեդերիկո Գոմեզը այցելեց ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն՝ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոն, որտեղ քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, մասնավորապես՝ կարողությունների զարգացումը սննդի անվտանգության ոլորտում: