Գլխավոր էջ





ՀՀ ներկայացուցիչները՝ սննդամթերքի անվտանգության առաջին միջազգային համաժողովին

Փետրվարի 18, 2019

Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում փետրվարի 12-13-ը կայացավ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Աֆրիկան միության կողմից կազմակերպված սննդամթերքի անվտանգության առաջին միջազգային համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 720 պատվիրակ: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ԳԿՄԿ սննդի անվտանգության դասախոս, Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ Սննդամթերքի անվտանգության համաժողովի մասնագիտական խմբային քննարկումներից մեկը նվիրված էին սննդի անվտանգության ոլորտի գիտության, նորարարության և թվայնացման խնդիրներին, որտեղ հայկական պատվիրակության անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով։