Գլխավոր էջ





Ջահերով երթ

Ապրիլի 25, 2014

1915-ի վայրագությունները իրենց հավասարը չունեցան պատմության մեջ: Հողը մեկ անգամ չէ ներկվել հայերի արյամբ: Այն մի փոքր արյունը, որ մնաց այս վիթխարի ժողովրդին ծնեց մի նոր հերոսական սերունդ:Մի սերունդ, որ չի ցանկանում մեռնել և չի մեռնում: Մինչ այսօր` 99-ը տարի անց, մենք հիշում դատապարտում և սգում ենք: Մի ամբողջ ազգի մահավճիռ չի կարող անտեսվել աշխարհի կողմից: Եվ հենց այս պահանջով և պահանջատիրության իրավունքով Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական Միջազգային Կենտրոնի ուսանողները դասախոսների հետ միասին իրենց բողոքի ձայնն բարձրացրին ավանդական դարձած ջահերով երթի ընթացքում: Ակադեմիայի մոտ մոմավառությանն մասնակցելուց հետո, նրանք , միանալով ամբոխին, շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ իրենց հարգանքի տուրքն մատուցելու անմեղ զոհերի վառ հիշատակին: Ջահերն ու մոմերը մեր միասնականության խորրհրդանիշն են , իսկ կրակը մեր անկոտրուն կամքը և հավերժական պայքարը:
Անհնար է նկարագրել այն զգացումները , որոնք համակել էին ուսանողներին ողջ երթի ընթացքւմ, երբ նա խորհում էր այս հերոսական ազգի մասին` որպես հավերժի ճամփորդ , ով աշխարհին զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ: 
Ուրեմն` պիտի ապրենք պատվով, պայքարենք մինչև վերջ և մեռնենք հաղթանակով: