Գլխավոր էջ





Հայկական պատվիրակությունը՝ Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի համալսարանում

Մայիսի 6, 2017

 ERASMUS+կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը՝ կազմված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետազոտական կազմերից, այցելեց Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Թուլուզ 3) համալսարան և ֆրանսիացի գործընկերների հետ միասին քննարկեց մագիստրատուրայի ուսանողների կրթական գործընթացի ընթացիկ կարգավիճակը և բարելավման գործողությունները: Որոշվեց հետևյալը`

  • Հայ ուսանողներին հնարավորություն տալ աշխատելու հետազոտությունների իրականացման վրա և նոր կրեդիտներ հավաքելու:
  • Ընտրել մեկ կամ երկու դասընթացներ, որոնք հասանելի են Թուլուզ 3 ուսումնական ծրագրերում և փորձել համեմատել դրանք:
  • Պահել հավասարակշռություն ԳԿՄԿ-ի և Թուլուզ 3-ի ուսումնական ծրագրերի միջև: Հանդիպման ժամանակ ներկայացվեց երկու դասընթաց:
  • Վերջնական տեսքի բերել երկու կողմերի մագիստրատուրայի ուսանողների թեմաները և ղեկավարների անունները:
  • Պատրաստել փոքր հետազոտական թեմաներ՝ հաջորդ փուլում մագիստրատուրայի ուսանողներին ներկայացնելու համար:
  • Կազմակերպել ֆրանսերենի դասընթացներ՝ Թուլուզում ուսանող մագիստրատուրայի ուսանողների ու ասպիրանտների համար:

Պատվիրակության բոլոր անդամները այցելեցին CALMIP գերհամակարգչային կենտրոն` ծանոթանալու գերհամակարգչի հիմնական պարամետրերին, որն այնուհետև նախատեսվում է տեղափոխել Հայաստան:

Պարոն Ժան-Պիեռ Վինելը՝ Թուլուզի 3 Պոլ Սաբատիե համալսարանի նախագահը, հյուրընկալեց հայկական պատվիրակությանը և Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT) տնօրենին: Ողջունեց հայ-ֆրանսիական շրջանակային համագործակցության համաձայնագիրը:

Պարոն Միշել Դեյդը, պարոն Պիեռ-Անրի Կռոսը և հայկական պատվիրակության անդամները ունեցան հանդիպում՝ գործողությունները ավարտին հասցնելու նպատակով: Մանրամասն մշակվեց առաջիկա գործողությունների ցանկը:

Այցը եզրափակվեց Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (IRIT), հայկական պատվիրակության և Թուլուզի հայկական ասոցիացիայի հանդիպմամբ: