Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում և ԵՄՀ-ում շուտով դոկտորական համատեղ դպրոց կգործի

Ապրիլի 20, 2023

Եվրամիության Էրազմուս + «Դոկտորական» կրթության բարեփոխումը Հայաստանում, ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան՝ ARMDOCT կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ս/թ մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի՝ ծրագրում ընդգրկված աշխատակիցների կողմից կազմակերպվել են պարբերական հանդիպումներ, մանրամասն քննարկվել են Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ դոկտորական դպրոցի գործունեության համար անհրաժեշտ իրավակարգավորող փաստաթղթերն և ընթացակարգերը:

Այս ընթացքում տեղի են ունեցել նաև առցանց հանդիպումներ գործընկեր բուհի ներկայացուցիչների հետ, դիտարկվել են համատեղ կրթական ծրագրի մանրամասները, նախատեսվող առարկայացանկերը՝ ըստ բաղադրիչների, պրակտիկայի կազմակերպման ուղղություները և հնարավորությունները, դոկտորանտների/ասպիրանտների ընդունելության, ուսումնառության և ատեստավորման հետ կապված բազմաբնույթ հարցեր:

Հանդիպումների և քննարկումների ընթացքում վերջնական տեսքի են բերվել և գործընկերների դատին են ներկայացվել հետևյալ փաստաթղթերը.

  • Համատեղ դոկտորական դպրոցի համաձայնագիրը
  • Համատեղ դոկտորական դպրոցի պայմանագրի օրնակելի ձևը
  • Համատեղ դոկտորական դպրոցի գործունեության կարգը
  • «Կայուն զարգացում» համատեղ դոկտորական դպրոցի մասնագիտական կրթական ծրագիրը:


Ֆրանսիայի Լիոնի համալսարան նախատեսված առաջիկա այցի ժամանակ վերոհիշյալ փաստաթղթերի նախագծերը կքննարկվեն նաև ծրագրում ընդգրկված միջազգային գործընկերների հետ:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին