Բաց դաս՝ նվիրված պատվավոր հյուպատոս Դիանա Աբգարին
Հոկտեմբերի 19, 2016Ս. թ. հոկտեմբերի 18-ին կայացած բաց դասը նվիրված էր հայ մտավորական, հասարակական-քաղաքական ականավոր գործիչ, գրող և հրապարակախոս, 1919-1920 թվականներին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարին: Բաց դասի թեմայի ընտրությունը նախաձեռնել էին ԳԿՄԿ-ի ՈՒԳ-ի նախագահ Մ. Փարսադանյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳ-ի նախագահ Գեղամ Ասատրյանը: Բացման խոսքով հանդես եկավ Մ. Փարսադանյանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշեց թեմայի կարևորությունն ու արդիականությունը: Բաց դասը վարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց Դիանա Աբգար մտավորական-դիվանագետի կյանքն ու գործը: Դասին հրավիրված էին նաև քաղաքագետ Լ. Շիրինյանը, ԳԿՄԿ-ի իրավախորհրդատու, դասախոս Լ. Խառատյանը և պատմության ինստիտուտի աշխատող Վ. Ղարախանյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները: