Գլխավոր էջ





Ի՞նչ չանել այսօր. Հայաստանի առաջին հանրապետության դասերը (ցերեկույթ՝ ուսանողների միջազգային օրվան ընդառաջ)

Նոյեմբերի 7, 2016

Սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպել էին դասախոսություն-քննարկում՝ «Ի՞նչ չանել այսօր. Հայաստանի առաջին հանրապետության դասերը» խորագրով: Բանախոսն էր քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Զեկուցողը հիմնականում անդրադարձավ հայապահպանման խնդրին և այդ համատեքստում էլ զուգահեռներ անցկացրեց 1-ին և 3-րդ հանրապետությունների միջև: Նա վեր հանեց այն բացերը, որոնք եղել են 1918-20 թթ. և չպետք է կրկնել այսօր:
Միևնույն ժամանակ զեկուցողը ներկայացրեց 3-րդ հանրապետության ներսում առկա բացթողումները և իր տեսանկյունից ներկայացրեց որոշակի լուծումներ: Անդրադարձ եղավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես նրա հարաբերություններին դաշնակիցների և թշնամիների հետ: Դասախոսության վերջում ուսանողների և ներկա հյուրերի կողմից տրվեցին հարցեր, որոնց բանախոսը տվեց բավարար պատասխաններ:
Բանախոսության ավարտին, ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ՈւԽ-ն, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրության ֆակուլտետի, երաժշտական կրթության բաժնի ուսանողների հետ միասին կազմակերպել էր փոքրիկ ցերեկույթ: Նվագախմբի ղեկավարն էր Վարդ Կարապետյանը, իսկ կատարողները Արուսիկ Եփրեմյանը, Էրիկ Եփրեմյանը, Արուս Պողոսյանը, Օնիկ Հայրումյանը, Արման Առուստամյանը, Գուրգեն Սանասարյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավաբանական խորհրդատու Լ. Խառատյանի կողմից լավագույն և ամենաակտիվ ուսանողներին շնորհվեցին պատվոգրեր: