Գլխավոր էջ





Ամենամյա ինտելեկտուալ խաղ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Մայիսի 2, 2019

Ս. թ. ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի զարգացման բաժնի, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի համատեղ ջանքերով կայացավ ամենամյա ինտելեկտուալ խաղ, որին մասնակցում էին Կենտրոնի տարբեր մասնագիտություններում սովորող ուսանողները։ Խաղին մասնակցող 6 թիմերն էլ բարձր ակտիվություն ցուցաբերեցին ողջ խաղի ընթացքում։ Եզրափակիչ փուլ անցած երեք խմբերը պարգևատրվեցին պատվոգրերով։

Երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում «Հոգեբանություն» մասնագիտության «Նումեն» թիմը (մասնակիցներ՝ Կառլեն Ոսկանյան, Լուսինե Արտաշյան, Անահիտ Բլիկյան)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Փսիխիա» թիմը (մասնակիցներ՝ Գևորգ Գրիգորյան, Լիլիթ Օհանյան, Վեհանուշ Վիրաբյան), երրորդ տեղը՝ «Անիմա» թիմը (մասնակիցներ՝ Նարինե Պողոսյան, Սոնա Հայրապետյան, Արամ Ադամյան)։

Լավագույն գիտակ անվանակարգում հաղթող ճանաչվեց «Նումեն» թիմի ավագ Կառլեն Ոսկանյանը, որը ստացավ հատուկ մրցանակ՝ հուշանվերի տեսքով։

Եզրափակիչ անցած թիմերից կընտրվեն լավագույն խաղացողները, որոնք միասնական թիմով կմասնակցեն Ոստիկանության ակադեմիայում կայանալիք միջբուհական ինտելեկտուալ մրցույթին։

Հաջողություն ենք մաղթում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտակներին առաջիկա միջբուհական խաղում: