ABioNet և MENVIPRO ծրագրերը շարունակում են համագործակցել
Ապրիլի 16, 2021Շարունակվում է հաջողված համագործակցությունը MENVIPRO և ABioNet Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի միջև. ս.թ. մարտի 26-ից ապրիլի 5-ը ABioNet ծրագրի շրջանակում կազմակերպված «Անվտանգ սննդամթերքի ապահովումը սննդային շղթայում» խորագիրը կրող վերապատրաստում-սեմինարիների շարքին հրավիրված էր MENVIPRO ծրագրի սննդի անվտանգության ռիսկի գնահատում մոդուլի պատասխանատու, ԳԿՄԿ դասախոս ու Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
Հաշվի առնելով, որ Մենվիպրո ծրագրի շրջանակակում ներդրվում է նոր դասընթաց, որը ներառում է սննդամթերքի պաշտպանության ու ռիսկի գնահատման արդի մոտեցումները, բանախոսը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց քիմիական ռիսկի գնահատման կարևորությունը, ժամանակակից մեթոդները, միջազգային մոտեցումները, բացի այդ ներկայացրեց դեպքերի ուսումնասիրություններ, որոնք ուղղված են ազգաբնակչության ռիսկերի գնահատմանը։
«Հատկանշական է, որ վերապատրաստումը նպաստում է կրթություն-արտադրություն կապի ամրապնդմանը՝ շահակիցներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ աշխատաշուկայում առկա ոլորտային մարտահրավերներին և հանրային առողջությանը սպառնող ռիսկերին։ Դրանից զատ, հանդիպումը նաև ABioNet և MENVIPRO ծրագրերի համագործակցության հարթակ է», նշեց ՀԱԱՀ-ում AbioNet-ի համակարգող Գայանե Մարմարյանը։
Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կնքվել է համագործակցության համաձայնագիր, որով կողմերը ստանձնել են համագործակցել գիտելիքի և փորձի փոխանակման միջոցով: