Գլխավոր էջ





Եզակի մագիստրոսական կրթական ծրագիր կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության ուղղությամբ

Մարտի 13, 2024

2024-2025 ուստարվանից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կմեկնարկի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը, որը կիրականացվի Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ՝ նոր խթան հաղորդելով ՀՀ֊ում կենսաբանության մասնագիտության զարգացմանը և կենսաբազմազանության ուղղությամբ իրականացվող գիտական հետազոտությունների իրականացմանը։

Նոր մագիստրոսական կրթական ծրագիրն արտացոլում է կենսաբազմազանության ոլորտի վերջին առաջընթացները և միտված է դիմակայելու վայրի բնության պահպանության գլոբալ մարտահրավերներին: Այս ծրագիրը միավորում է առաջադեմ հետազոտական մեթոդները, միջոլորտային մոտեցումները և միջազգային փորձը՝ ձևավորելով տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ։ Ծրագրի հիմքում դրված ուղղությունները ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն են ներկայացնում, այլև կարևոր են հասարակության բարեկեցության, կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության և կառավարման համար:

Մագիստրոսական կրթական ծրագիրը եզակի նախաձեռնություն է ակադեմիական ոլորտում, որը պատրաստելու է Հայաստանի և գլոբալ կենսաբազմազանության պահպանության ոլորտի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ, ովքեր նշանակալից ներդրում կունենան, Հայաստանի և տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության մարտահրավերների և հիմնախնդիրների հաղթահարման գործում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին