Գլխավոր էջ





Մասնագիտական որակավորման բարձրացման նոր հնարավորություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների համար. հուշագիր է կնքվել ՀՀ կադաստրի կոմիտեի հետ

Մարտի 29, 2021

Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեն և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կնքել են Համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ապահովել Կոմիտեում Կենտրոնի ուսանողների վերապատրաստումը և մասնագիտական որակավորման բարձրացումը:

Կողմերը սույն Հուշագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնելու են ստորև նշված միջոցառումները.


Կոմիտեն
՝

  • Իրականացնում է Պրակտիկանտների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացը,
  • Կազմակերպում է ուսումնական պլաններին համապատասխան գործնական պարապմունքներ Կոմիտեի աշխատակիցների (քաղաքացիական ծառայողների և այլ մասնագետների) և Կենտրոնի մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ,
  • Կազմակերպում է սեմինարներ, դասընթացներ և այլ քննարկումներ,
  • Ապահովում է Կոմիտեի աշխատակիցների մասնակցությունը Կենտրոնի մագիստրատուրայի ավարտական աշխատանքների իրականացման գործընթացներին,


Կենտրոնը՝

  • Աջակցում է Կոմիտեի կողմից իրականացվող ուսանողների արտադրական պրակտիկայի և ուսումնական դասընթացների  կազմակերպմանը։
  • Իրականացնում է խորհրդատվություն Կոմիտեի աշխատակիցների համար՝ գիտահետազոտական և մասնագիտական գործունեության իրականացման վերաբերյալ։
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում է Կոմիտեին՝ համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում։