Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում մայիսի երեսունն արտասովոր օր էր` օր հիշատակի և հարգանքի
Հունիսի 9, 2011Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին…
ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրանտների մասնակցությամբ կազմակերպվել էր միջոցառում` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակին: Հունիսի 17-ին կլրանա բանաստղծի մահվան 40-ամյա տարելիցը: Բանաստեղծն անժամանակ հեռացավ կյանքից, բայց թողեց հսկայական գրական-բանասիրական ժառանգություն: Մայիսի 30-ին տարբեր մասնագիտությունների տեր մագիստրոսները ներկայացրին մեծ բանաստեղծի հանրահայտ գործերից, կարդացին տողեր, հուշեր, պատառիկներ Սեվակի կյանքից ու գործունեությունից:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Պարույր Սեվակի տուն – թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, Կոմիտաս Վարդապետը, ժողովրդական երգչուհի Գայանե Ներսիսյանը, հայտնի ասմունքող Նունե Ավետիսյանը, բազմաթիվ դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
Օրը լցված էր Սևակով, սևակյան մտքերով, մտորումներով ու հույզերով:
Ուսանողների ասմունքից ու ոգևորությունից ոգևորված հյուրերը ևս իրենց սրտի խոսքը հղեցին ուսանողներին ու մասնակիցներին: Իսկ թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը հրավիրեց բոլորին Զանգակատուն` այս միջոցառումն այնտեղ կրկնելու նպատակով: