Գլխավոր էջ





Շրջակա Միջավայրի Համաշխարհային Օր

Մայիսի 7, 2014

Աշխարհը, որում մենք ապրում ենք մռայլ ու անհետաքրքիր է առանց բնության: Եվ հակառակը, մեր ստեղծած աշխարհը հարուստ, գունեղ ու վառ է լինում, եթե այն գտնվում է բնության հետ ներդաշնակության մեջ: Այսօրվա անվերջ եռուզեռի ու մշտական վազքի մեջ մի պահ պետք է կարողանանք տեսնել ու գնահատել այն, ինչի մի մասնիկն էլ մենք ենք:
Այս նպատակով էլ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնի ուսանողները Պողոսյան պարտեզներում ևս մեկ անգամ կարևորեցին բնության դերը մեր կյանքում: Նրանք տարբեր պաստառներով , կոչերով և տաղավարներով փաստեցին, որ որքան էլ մեր կյանքը տեխնիկապես հագեցած ու հարմարավետ է, որքան էլ քաղաքը լի է վայելքներով` ամենահարմարավետ, խաղաղ ու ներշնչանքով լի անկյունը մեզ համար, միևնույն է, շարունակում են մնալ մաքուր, կանաչ այգին կամ գողտրիկ պուրակը, որտեղ մի պահ կտրվում ենք կյանքի հորձանուտից:
Միջոցառման ողջ ընթացքում ներկաների բարձր տրամադրությունն ապահովեցին փոքրիկ կիթառահարները` շնորհավորելով բոլորիս երկիր մոլորակի համաշխարհային օրվա կապակցությամբ: Այնպես որ, մի պահ կա՛նգ առնենք ու մտածենք: Ամեն անգամ բնությանը վնաս հասցնելիս պետք է գիտակցել, որ դրանով մենք ավելի գորշ ու մռայլ ենք դարձնում այն աշխարհը, որտեղ ապրում ենք:
 

  

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ