Ի՞նչ է մշակույթը, և ո՞րն է նրա ազդեցությունը բիզնեսի վրա
Փետրվարի 17, 202123.02.2021 19:00-20:30 Քոլոքվիում - Colloquium
Մարդիկ սոցիալական գազաններ են: Իսկապես, շատ կենդանիների նման մարդիկ ևս միավորվում են խմբերով, սակայն այս խմբերը տարբերվում են իրենց կազմակերպման ձևերով, աշխարհայացքով, ընդունելի վարքով, ունեցվածքով և այլն: Այլ կերպ ասած, սոցիալական խմբերը (կամ հասարակությունները) ունեն տարբեր մշակույթներ:
Չնայած համաշխարհայնացմանը (գուցե նույնիսկ համաշխարհայնացման պատճառով)՝ մարդկանց մշակութային տարբերությունները պահպանվում են: Նրանք, իրենց բնույթից ելնելով, լավ չեն հասկանում, չեն հանդուրժում և չեն գնահատում մշակութային տարբերությունները: Հետևաբար մշակույթը, ավելի ճիշտ՝ մշակութային տարբերությունները, լուրջ խնդիր են առաջացնում այսօրվա ղեկավարների համար:
Երկու մասից բաղկացած այս սեմինարի նպատակն է ուսումնասիրել մշակույթը և դրա ազդեցությունը ձեզ վրա՝ որպես ղեկավարի՝ մասնավորապես առանձնացնելով՝
1. մշակույթի տարբեր սահմանումները,
2. մշակույթի ունեցած ազդեցությունը բիզնեսի վրա,
3. մշակութային իրավասության մակարդակը:
Ջոն Բրենչը շուկայագտության և միջազգային բիզնեսի դասընթացներ է վարում Միչիգանի համալսարանի Սթիվեն Մ. Ռոսի բիզնես դպրոցում՝ բակալավրում, մագիստրատուրայում և վարչական օղակում: Նա նաև Ուիլյամ Դեյվիդսոնի՝ զարգացող տնտեսությունների բիզնեսի ոլորտում մասնագիտացած ինստիտուտի գիտաշխատող է: Պրոֆեսոր Բրենչը որպես դասախոս, այդ թվում նաև հրավիրյալ աշխատել է աշխարհի ավելի քան 50 բիզնես դպրոցներում և եղել է Օքսֆորդի համալսարանի՝ Թագուհի Էլիզաբեթ Հաուսի և Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի կառավարման դպրոցի հրավիրված գիտաշխատող: Նա կառավարման դասընթացներ է անցկացրել բազմաթիվ միջազգային ընկերություններում, ինչպիսիք են՝ «British American Tobacco», «British Telecom», «Mercedes Benz», «Oracle», «Coca-Cola», «Michelin», «Ericsson» և «Nestlé»: Պրոֆեսորը Քեմբրիջի համալսարանի գիտությունների թեկնածու է:
Էմի Ջիլլեթը Միչիգանի համալսարանի Ուիլյամ Դեյվիդսոնի ինստիտուտի կրթության գծով փոխնախագահն է: Նա խորհրդակցում է աշխարհի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ կրթության կառավարումը բարելավելու նպատակով: Էմի Ջիլլեթը նախագծում և իրականացնում է կառավարման վերապատրաստման ծրագրեր ավելի քան 20 երկրներում: Ներկա պահին նա բիզնեսի և մշակույթի ծրագրի ակադեմիական գծով տնօրենն է: Վիրտուալ փոխանակման նորարարական ծրագիրը Միչիգանի համալսարանի ուսանողներին կապում է Բեյրութում, Կահիրեում ամերիկյան համալսարանների և Լիբիայում BYTE-ի ուսանողների հետ, որոնք գործարարություն են սովորում միջմշակութային ոլորտում: Բիզնեսի և կառավարման վերաբերյալ նրա հոդվածները հայտնվել են «BizEd» պարբերականում, «NextBillion»-ում, «Family Circle»-ում և « New Innovations in Teaching»-ում և «Learning in Higher Education»-ում: Էմի Ջիլլեթը բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Քորնելի համալսարանից, բակալավրի և մագիստրոսի աստիճաններ՝ Սթենֆորդի համալսարանից:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ընդամենը անցնել այս հղմամբ:
Հանդիպման հղում: