Էրազմուս+ դասախոսություն՝ Զանգվածային բաց առցանց դասընթացներ (MOOC) և դիդակտիկ պրոյեկտավորում
Սեպտեմբերի 10, 2021Էրազմուս+ դասախոսություն՝ Զանգվածային բաց առցանց դասընթացներ (MOOC) և դիդակտիկ պրոյեկտավորում
Թեմա՝ զանգվածային բաց առցանց դասընթացներ (MOOC) և դիդակտիկ պրոյեկտավորում
Երբ՝ 16 սեպտեմբերի, հինգշաբթի, 11:00-12:30
Վայրը՝ ԳԿՄԿ, 2.3 լսարան
Դասախոս՝ Պրոֆեսոր Ռոսաննա դե Ռոսա
Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարան (Իտալիա)
«Էմմա» զանգվածային բաց առցանց դասընթացների հարթակ
դիդակտիկ պրոյեկտավորում և կրթական հնարավորություններ
Առաջին զանգվածային բաց առցանց դասընթացների հարթակը (MOOC), որը ստեղծվել է 2008թ. որպես մասշտաբային մանկավարժական նորամուծություն, գործարկվել է «Siemens and Downs» ընկերությունների կողմից և անվանվել «Զանգվածային բաց առցանց դասընթացներ. կապակցվածություն և կապակցված գիտելիք» (CCK08) դասընթաց, սակայն MOOC-ի իրական տարին 2012 թվականն էր, երբ գաղափարը հանրայնացվեց լրատվամիջոցների և հանրային բանավեճերի միջոցով:
Վերջին տարիներին, համաճարակով պայմանավորված, կրթության ոլորտը շատ փոփոխությունների է ենթարկվել և հեռահար կրթությունը տարածվել է բոլոր մակարդակներում:
Դասախոսություան շրջանակներում պրոֆեսոր Ռոսաննա Դե Ռոսան կներկայացնի եվրոպական «Էմմա» զանգվածային բաց առցանց դասընթացների հարթակը, որը 2013թ-ին ստեղծվել է Նեապոլի համալսարանի կողմից՝ բուհական մեծ գործընկերության համագործակցությամբ և մինչ այսօր շուկայում է կրթության ոլորտում նորարարություններին աջակցելու համար: