Գլխավոր էջ





19 Հնս

Մեկօրյա բացառիկ դասախոսություն

Հունիսի 19, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնը, հանրային կապերի և կարիերայի բաժինը և  ՈւԳԸ կազմակերպում են մեկօրյա բաց դասախոսություն՝ «Հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ» խորագրով: Որպես հավելում՝ անդրադարձ կլինի նաև պաշտոնական գործավարության առավել գործածական տեքստերին: Դասընթացը տեղի կունենա ս.թ. հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, գիտակրթական միջազգային կենտրոնի 2-րդ հարկի  2.1 լսարանում: 

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կարելի է կատարել գիտահետազոտական աշխատանք, ծանոթանալ պաշտոնական գործավարության տեքստերի կազմության սկզբունքներին, իմանալ դրանց չափանիշների և առանձնահատկությունների մասին և ոչ միայն, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է:

Դասընթացը շատ լավ հնարավորություն է բոլոր մասնագիտություններով սովորող ուսանողների/շրջանավարտների համար, որոնք ցանկանում են զբաղվել գիտական, ստեղծագործական աշխատանքով, պատրաստվում են ներկայացնել ավարտական աշխատանք  կամ մագիստրոսական թեզ, նախատեսում են աշխատանքի անցնել  պետական  համակարգում և այլն:

Դասախոսությունը կվարի ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանը:

Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  1. տեքստի տիպերը և դրանց առանձնահատկությունները,
  2. պաշտոնական գործավարության տեքստերը (դիմում, ինքնակենսագրություն, բնութագիր, պաշտոնական նամակ),
  3. գիտահետազոտական տեքստեր. առանձնահատկությունները և չափանիշները,
  4. գիտական ոճ. բովանդակային և լեզվական առանձնահատկությունները,
  5. հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առանձնահատկությունները,
  6. գիտական տեքստի  ուղեկցող բաղադրիչները:


Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ
հղումով` https://forms.gle/krCd9bEF1FUS42VdA :

Թերի դիմում - հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ:

Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը  ս.թ. հուլիսի 10-ն է: