Գլխավոր էջ





22 Հնվ

Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդին միանալու հնարավորություն

Հունվարի 22, 2025

ԳԿՄԿ հարգելի՛ ուսանողներ, ձեզ ենք փոխանցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տեղեկատվությունն այն մասին, որ ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ, որը ծառայելու է երիտասարդներին որպես հարթակ, որի միջոցով նրանք կարող են՝

 • գործի դնել իրենց հմտություններն ու պատկերացումները քաղաքականությունների մշակման ուղղությամբ,

• քննարկել կլիմայի և բնապահպանության գծով առկա խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ,

• բարձրաձայնել իրենց շրջապատում և համայնքներում առկա խնդիրները և առաջարկել լուծումներ։


 

ՅՈՒՆԻՍԵՖն իր գործընկերների հետ խորհրդի անդամներին կապահովի անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և համագործակցության հարթակներով, որոնք անհրաժեշտ են՝ «Երեխաների, երիտասարդության և կլիմայական գործունեության մասին հռչակագրի» շրջանակներում աշխատելու որպես կլիմայի Փոփոխությանը դիմակայող գործիչներ։ Խորհուրդը նաև աջակցելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Նախարարությանը՝ առկա քաղաքականությունները, միջոցառումները քարտեզագրելու և վերլուծելու, ինչպես նաև առաջարկություններ մշակելու գործում, որոնց շնորհիվ կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ազգային ծրագիրը (ԳԱԾ) և այլ կարևոր փաստաթղթեր կդառնան առավել երեխայակենտրոն և երիտասարդամետ։


Խորհուրդը կազմված կլինի տարբեր կենսագրությամբ և տարբեր մարզեր ներկայացնող առավելագույնը 18 անդամից:

 

 

Հայտ կարող են ներկայացնել 16-ից 24 տարեկան շահագրգիռ երիտասարդները մինչև 2025թհունվարի 25-ի օրվա ավարտը (23:55)։


Կցված են հայտարարության սկզբնաղբյուրների և հայտ ներկայացնելու հղումները:


https://uniceflink.org/3DmwxN6

https://uniceflink.org/4gh0EUP

https://www.facebook.com/photo?fbid=1023680589799459&set=a.665568098944045

 

Հայտադիմումի հղումը