Գլխավոր էջ





18 Փտր

«PROM» կարճաժամկետ ակադեմիական փոխանակման ծրագրին դիմելու հնարավորություն

Փետրվարի 18, 2026

ԳԿՄԿ մագիստրանտները, ասպիրանտները և ակադեմիական պրոֆեսորադասախոսական անձնակազմը հնարավորություն ունեն մասնակցելու Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանի (Լեհաստան)՝ Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության (NAWA) կողմից ֆինանսավորվող «PROM» կարճաժամկետ ակադեմիական փոխանակման ծրագրին: 

«PROM» ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ կայքէջ:

Կրակովի ազգային կրթական հանձնաժողովի համալսարանը ֆինանսապես աջակցում է PROM ծրագրի շրջանակներում իրականացվող շարժունությանը (ճանապարհածախս, կացարան, անհրաժեշտության դեպքում այլ վճարներ տեղում կփոխհատուցվեն):
Կրթաթոշակի մասին տեղեկություն:

Կրթաթոշակով ֆինանսավորվող ելքային և մուտքային շարժունակությունները կտևեն 5-30 օր։

Ասպիրանտները և ակադեմիական անձնակազմը կարող են դիմել 7-օրյա մուտքային մոբիլության համար:

Նախագծին մասնակցել ցանկացող թեկնածուները պետք է անհրաժեշտ փաստաթղթերը սկանավորված տարբերակով ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին` ella.papikyan@isec.am և diana.khuzatyan@isec.am


  • Լրացված և ստորագրված դիմումի ձևաթուղթ։
  • UKEN ստորաբաժանման կողմից հաստատում՝ ընտրված աջակցության ձևի իրականացման հնարավորության վերաբերյալ, իսկ հետևյալ դեպքերում՝
  • կոնֆերանս / ամառային կամ ձմեռային դպրոց – գրանցման ապացույց կամ կազմակերպչի էլեկտրոնային նամակ, որը հաստատում է զեկույցի ընդունումը կոնֆերանսում կամ դպրոցի ընդունելությունը։
  • Ասպիրանտների համար – գիտական ղեկավարի կարճ հանձնարարական նամակ, որը հաստատում է պլանավորվող գործունեության սերտ կապը պատրաստվող դոկտորական ատենախոսության հետ։
  • Ավելի քիչ հնարավորություններ ունեցող մասնակիցների համար – փաստաթուղթ, որը հաստատում է հաշմանդամությունը կամ առողջական, ֆինանսական, կրթական կամ սոցիալական այլ դժվարությունները։
  • Ստորագրված տեղեկատվական դրույթ։



Պարտադիր ծանոթանալ նաև ծրագրի կանոնակարգին և դիմումաձևին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ ս.թ  փետրվարի 28:

Ծրագրի իրականացման ժամանակաշրջանը՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը:


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին՝ հեռ. (+374 60) 623598