ՄՐՑՈՒՅԹ՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ
Փետրվարի 11, 2025ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում անցկացնում է մրցույթ՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ։
Մրցանակ-նվերը՝ Գլադվել Մալքոլմի հեղինակած «Բացառիկները․ ինչպես են ոմանք հասնում հաջողության» բեսթսելլերը, որին հրատարակիչը ծանոթացնում է այսպես․ «Գրքում հեղինակը ներկայացնում է այն գործոնները, որոնք նպաստում են անհատի՝ կյանքում առաջադրած նպատակներին հասնելուն: Ի պաշտպանություն հաջողության հասնելու իր թեզի՝ նա ուսումնասիրել է, թե ինչու է կանադացի հոկեյիստների մեծ մասի ծննդյան օրը օրացուցային տարվա առաջին մի քանի ամիսներին, ինչու Ռոզետո քաղաքի բնակիչները սրտի կաթված գրեթե չեն ունենում, ինչպես է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հասել անհավատալի հարստության, իսկ The Beatles-ը դարձել մարդկության պատմության մեջ ամենահաջողակ երաժշտական խմբերից մեկը, ինչպես են մշակութային տարբերությունները ազդում մարդկանց ընկալման և ռացիոնալ որոշումների կայացման հարցում, կամ ինչից է, որ բացառիկ ընդունակություններ ունեցող տարբեր անհատներ՝ ինչպես Քրիստոֆեր Լանգանը և Ռոբերտ Օպենհայմերը, բոլորովին այլ ճակատագրեր ունեն»:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 18-ին՝ ժամը 14:00-ին:
Հաղթողը կճանաչվի պատահականության սկզբունքով՝ https://commentpicker.com/ ծրագրի միջոցով:
Մրցույթի պայմանները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ֆեյսբուքյան էջում․ ։
Ի ՀԱՎԵԼՈՒՄ
Մրցույթի բոլոր պայմանները կատարած ԲՈԼՈՐ մասնակիցներին կտրվի ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի մեկական համար։