Գլխավոր էջ





7 Մայ

ՀՐԱՎԵՐ

Մայիսի 7, 2026

ՀՐԱՎԵՐ՝

Տուշայի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Պետրոսելլիի դասախոսություններին մասնակցելու

 

Հարգելի' ուսանողներ և դասախոսներ, 

ԳԿՄԿ Երկրաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ, Տուշայի Համալսարանի  և ԳԿՄԿ-ի միջև իրականացվող Erasmus+  միջազգային կրեդիտային ծրագրի շրջանակում, ս․թ․ մայիսի 26–28-ին  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում  դասախոսություններով հանդես կգա պրոֆեսոր Անդրեա Պետրոսելլին:

Անդրեա Պետրոսելլին Տուշայի համալսարանի  հիդրոլոգիայի և հիդրավլիկայի պրոֆեսոր է, ինչպես նաև Italian Network of Universities for Sustainable Development (RUS)-ի գծով ռեկտորի պատվիրակ։ Նրա գիտական գործունեությունը ներառում է հիդրոլոգիական մոդելավորում, հեղեղների գնահատում, փոքր և չուսումնասիրված ջրհավաք ավազանների ուսումնասիրություն, ինչպես նաև բնական վտանգների մոդելավորում։

Դասախոսությունների թեմաները՝

• EBA4SUB (Event-based Approach for Small and Ungauged Basins)
• COSMO4SUB (Continuous Simulation Modelling for Small and Ungauged Basins)
• Virtual Rain (Stochastic Rainfall Generator)

Դասախոսությունների ժամանակացույցը՝

Մայիսի 26-ին՝ ժ․ 10:00–13:00
Տեսական դասախոսություն
EBA4SUB, COSMO4SUB և Virtual Rain ծրագրերի տեսական հիմքերի և կիրառությունների ներկայացում։

Մայիսի 28-ին՝ ժ․ 10:00–13:00
Գործնական սեմինար
Ծրագրերի գործնական կիրառություն և աշխատանք ուսանողների հետ։

Վայրը՝
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ / ԳԿՄԿ,
Երևան, Մարշալ Բաղրամյան 24 Ա

 

Հրավիրվում են մասնակցելու մագիստրանտներին, ասպիրանտներին, շրջանավարտներին, երիտասարդ հետազոտողներին և թեմայով հետաքրքրված բոլոր ուսանողներին։