Գլխավոր էջ





4 Հոկ

Իրավաբանական դպրոց

Հոկտեմբերի 4, 2018

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության կլինիկան և Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը կազմակերպում են «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով իրավագիտական դասընթաց:

Այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ առանց իրավունքների իմացության ուղղակի անհնար է։ Տեղին է նշել՝ պաշտպանված է այն մարդը, ով իրազեկված է:

Դասընթացի նպատակը հասարակության իրավագիտակցության բարձրացումն է, օրենքների իմացությունը, անձնական իրավունքների և շահերի պաշտպանությունը, երիտասարդների շրջանում իրավագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և այլն: Դասընթացը շատ լավ հնարավորություն է նաև այն իրավաբանների համար, ովքեր դժվարացել են աշխատանք գտնել գործնական գիտելիքներ չունենալու պատճառով:

Դասախոսություններով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետները:

Դասընթացները կկազմակերպվեն ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և կտևեն մեկ ամիս՝ շաբաթական երեք անգամ, ժամը՝ 18:30-20:30։ Վերջում մասնակինցերը կստանան հավաստագրեր: Դպրոցի ուսումնառությունն անվճար է:

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները՝


  • տարիքը՝ 18 - 60 տարեկան,
  • բարձրագույն կրթությունը (ուսանող կամ շրջանավարտ)։


Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք ։


Դիմումի փաթեթը ներառում է՝

  • դիմում-հայտ ( լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով https://goo.gl/forms/K3oJN1ontAa6jRd12),
  • ինքնակենսագրություն (CV)։


Ինքնակենսագրությունը (CV) անհրաժեշտ է ուղարկել mikichparsadanyan@mail.ru էլեկտրոնային հասցեին:
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից չեն դիտարկվելու։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի նոյեմբերի 4-ը, իսկ դասընթացը կմեկնարկի ս.թ. նոյեմբերի 13-ից։

Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055-61-71-13 հեռախոսահամարով: