Գլխավոր էջ





30 Օգս

Հայտարարություն

Օգոստոսի 30, 2021

Լեհաստանի WSB համալսարանի հետ կնքված համաձայնագրով «Prom - international mobility of PhD students and academic staff» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ասպիրանտների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում ԳԱԱ և/կամ ԳԿՄԿ մեկ ասպիրանտին երկու շաբաթով՝ ս.թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը այցելել Լեհաստանի WSB համալսարան և իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև մասնակցել սեմինարներին: Նախընտրելի մասնագիտություններ՝ տնտեսագիտություն /կառավարում, բիզնես, ֆինանսներ, մարքեթինգ/, լեզուներ և ինֆորմատիկա:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 2-ը ներառյալ՝  arusyak.harutyunyan@isec.am եվ ella.papikyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Ինքնակենսագրական
  • Մոտիվացիոն նամակ
  • Երաշխավորագիր գիտական ղեկավարից
  • Տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից


Ուսանողին կտրամադրվի 1800 եվրո կրթաթոշակ և 700 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար /տրամադրվելու է Լեհաստանում առձեռն՝ այցելության առաջին օրը/:

Դիմորդը պետք է պարտադիր կերպով վակցինացված լինի` Pfizer, Astra Zeneca, Moderna և Johnsson պատվաստանյութերով՝ Լեհաստան մուտք գործելու կանոնների համաձայն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԳԿՄԿ արտաքին կապերի բաժին՝ հեռ. (+374 60) 623598