Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը
Օգոստոսի 26, 2024Տեղեկացնում ենք, որ տպագրվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 21T-5A311 ծածկագրով մենագրությունը «Հետպատերազմական շրջանում անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրը և հաղթահարման մեթոդաբանությունը» գիտական թեմայի շրջանակներում։
Մենագրության մեջ ներկայացված է անձի արժեհամակարգի ճգնաժամի և անոմիայի հիմնախնդիրն ու հաղթահարման մեթոդաբանությունը հետպատերազմական շրջանում։ Միջբնագավառային վերլուծությունների հիման վրա լուսաբանվել ու մեկնաբանվել է «անոմիա» երևույթի հայեցակարգային սահմանումը, բնութագրման չափանիշներն ու տիպաբանությունը։ Ներկայացվել են անոմիայի առաջացման պատճառահետևանքային կապերը, հետպատերազմական հասարակությունում անձի և սոցիալական խմբերի արժեհամակարգի ճգնաժամն ու անոմիկ վարքի դրսևորման ձևերը։ Վերհանվել են անոմիկ վարքի հաղթահարման եղանակներն ու սոցիալական ինտեգրացիայի հոգեբանական մեխանիզմները, ինչպես նաև հետպատերազմական շրջանում հոգեբանական աշխատանքի մոդելները։
Մենագրությունը նախատեսված է հոգեբանների, սոցիոլոգների, մարդաբանական գիտակարգերով զբաղվողներ, բուհերի ուսանողների, դասախոսների և ընթերցողների լայն շրջանակների համար։
Մենագրությունն ամբողջությամբ այստեղ