Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Մայիսի 19, 2022Տեղեկացնում ենք, որ ս.թ.-ի մայիսի 27-ին, ժամը 10։00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում նախատեսված «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» միջազգային գիտաժողովը տեղի կունենա ս.թ.-ի մայիսի 31-ին, ժամը 10.00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում (10-րդ հարկ):
Միջազգային գիտաժողովը համախմբել է ՀՀ տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներին, ասպիրանտներին և մագիստրանտներին, ովքեր հանդես կգան զեկույցներով հիմնարար և կիրառական հետազոտություններում ունեցած ձեռքբերումների ու հիմնախնդիրների վերաբերյալ:
Զեկուցումները կներկայացվեն առանձին թեմատիկ բաժիններով՝ ըստ բանասիրության, դեղագիտության և բնապահպանության, իրավագիտության, հոգեբանության, մանկավարժության և տնտեսագիտության ոլորտների:
Խմբագրական խորհրդի գրախոսած գիտական հոդվածներն ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական հոդվածների ժողովածուում, որն արդեն տպագրվել է և կտրամադրվի գիտաժողովի մասնակիցներին։
Միջազգային գիտաժողով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Վիկտորյա Սարջանյանին՝ (+374 10) 568183 (358) հեռախոսահամարով։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին