27 Հնվ
Հայտարարություն
Հունվարի 27, 2021Հարգելի՛ գործընկեր,
Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրամիության Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինանսավորվող «Դոկտորական կրթության բարեփոխումը ՀՀ-ում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) և «Ասպիրանտական կրթության արդիականացումը և ուսուցման մեթոդների բարելավումը» (MODEST) կարողությունների զարգացման երկու նախագծերի մասնակիցների համատեղ ջանքերով կազմակերպվում է հերթական առցանց վեբինար։
Վեբինարը կրում է «Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություն» խորագիրը։ Այն նպատակ ունի ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT և MODEST ծրագրերի գործընկեր երկրներում դոկտորական կրթության կազմակերպման մեջ գործարար ոլորտի ներգրավվածության լավագույն փորձը, ազգային քաղաքականությունն ու կառուցակարգերը:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վեբինարին և կայանալիք քննարկումներին։ Վերջինս կկայանա փետրվարի 2-ին ZOOM հարթակում՝ հետևյալ հղումով․ https://bit.ly/39X6r10