Հայտարարություն
Փետրվարի 26, 2016Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագրի (APPEAR) 6-րդ մրցույթը հայտարարված է:
APPEAR–ը Ավստրիայի զարգացման համագործակցության (ԱԶՀ) ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանը ակադեմիական ինստիտուցիոնալ մակարդակով՝ ԱԶՀ-ի գերակա երկրներում և տարածաշրջաններում, որոնց մեջ են մտնում Հարավային Կովկասը և Սևծովյան տարածաշրջանը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել հասցեագրված երկրների ինստիտուցիոնալ կարողությունները բարձրագույն կրթության, հետազոտությունների և կառավարման ոլորտներում՝ ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասցեագրված երկրների հետ գիտական համագործակցության հաստատման և մագիստրական և ասպիրանտական կրթաթոշակների միջոցով՝ նպաստելով աղքատության կայուն կրճատմանը:
Ծրագրի հիմնական գործիքներն են՝
- նախապատրաստական ֆինանսավորում,
- ակադեմիական համագործակցություն,
- ընդլայնված ակադեմիական համագործակցություն:
Մագիստրական և ասպիրանտական կրթաթոշակների հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. մայիսի 31-ն է:
Հայտաձևերը և լրացուցիչ տեղեկությունը հասանելի է ծրագրի կայքում՝ www.appear.at:
Առաջացած հարցերի դեպքում կարողեք անմիջապես դիմել APPEAR –ի գրասենյակ.
Էլ. փոստ՝ appear@oead.at, կոնտակտային անձ՝ Միքաելա Հանդկ: