Հայտարարություն
Մարտի 21, 2023Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Երկրաբանություն» ամբիոնի առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեն 2023-2024 ուս․տարվա առաջին կիսամյակը ուսանել Լիլի համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Երկրաբանության ամբիոնի առաջին կուրսի ուսանող,
- Տիրապետել անգլերեն լեզվին՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 3-ը ներառյալ՝ arusyak.harutyunyan@isec.am և lilit.sargsyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝
- Հետաքրքրության (motivation letter) նամակ անգլերեն լեզվով (հիմնավորել, թե ինչու եք ցանկանում ուսանել Լիլի համալսարանում)
- Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ`(https://europass.cedefop.europa.eu/)
- Անգլերեն լեզվի հավաստագիր*
- Անձնագրի պատճեն
Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Ուսուցման լեզուն՝ անգլերեն:
Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 530 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Լիլի համալսարանի վեբկայքը՝ https://www.univ-lille.fr/etudes/decouvrir-loffre-de-formation/
Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://international.univ-lille.fr
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: