25 Հոկ
Երևանում հոկտեմբերի 26-ին կմեկնարկի միջազգային գիտաժողով. կմասնակցեն փորձագետներ 12 երկրից
Հոկտեմբերի 25, 2018«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում են «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովը, որը տեղի կունենա 2018 թ․ հոկտեմբերի 26-ից-27-ը Գիտությունների ազգային ակադեմիայում։
Գիտաժողովի անցկացմանն աջակցում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը»:
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղզստանից, Ռումինիայից, ՀԱՀ-ից:
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել.
- Ինչո՞ւ և ինչպե՞ս է Չինաստանը խորացնում իր դերակատարումը Եվրասիական մայրացամքում,
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Չինաստանը Եվրասիական մայրցամաքում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով,
- Ինչպիսի՞ քաղաքական և տնտեսական զարգացումներ են տեղի ունենում Չինաստանից դեպի Արևմտյան Եվրասիա և ԱՄՆ-ից ու Ռուսաստանից դեպի Ասիա շրջադարձի պայմաններում,
- Քննարկել Հայաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ընդգրկվելու հնարավորությունները,
- Հայ-չինական հարաբերությունների բարելավման հնարավորությունները ներկա աշխարհաքաղաքական իրադրությունում:
Գիտաժողովի սեկցիաների աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը: