Լիլիթ Սամվելի Սարգսյան
Լիլիթ Սարգսյան
Երկրաբանության ամբիոնի վարիչ
Երկրաբանական գիտությունների թեկնածու
Լիլիթ Սարգսյանը Հայաստանում սեյսմոլոգիայի ոլորտում գործում է ավելի քան 20 տարի։ Նա մասնակցում է բազմաթիվ միջազգային և տեղական նախագծերի, ղեկավարում դրանք։ Նախագծերն այդ վերաբերում են սեյսմիկ մոնիտորինգի և երկրաշարժերի կատալոգների կազմմանը, սեյսմիկ ալիքների ուսումնասիրմանը, հրաբխային սեյսմիկությանը և սեյսմիկ վտանգի գնահատմանը։
Մասնագիտացել է Կովկասի տարածաշրջանի սեյսմիկ ակտիվության ուսումնասիրության ոլորտում և ակտիվորեն մասնակցում է երկրաբանական ուսուցման և հետազոտությունների տարբեր ծրագրերի։
Կրթություն
Երկրաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ, 2010
Մագիստրատուրա, Երկրաֆիզիկա, ԵՊՀ, 2005
Բակալավրիատ, Մաթեմատիկա, ԵՊՀ, 2002
Վերապատրաստումներ և աշխատաժողովներ
Մասնակցել է բազմաթիվ միջազգային աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների՝ երկրաբանական և սեյսմոլոգիական ոլորտներում: Որպես սեյսմոլոգ՝ նա մասնակցել է սեյսմիկ վտանգի գնահատման, երկրաշարժերի կանխատեսման ու ռիսկի գնահատման թեմաներին նվիրված ծրագրերի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև եվրոպական հայտնի սեյսմոլոգիական միջազգային կենտրոններում:
Աշխատանքային փորձ
- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Երկրաբանության ամբիոնի վարիչ, 2020 - մինչ այժմ
- ՀՀ ԳԱԱ, Կիրառակա երկրաֆիզիկայի և գեոմիթորիգի լաբորատորիա, գիտաշխատող,
- Սեյսմոլոգիայի խմբի ղեկավար, 2013 - մինչ այժմ
- Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, Սեյսմոլոգիայի բաժնի վարիչ, 2004-2017
- Երևանի պետական համալսարան, Դասախոսի օգնական, 2006-2010
Միջազգային ծրագրեր
Մասնակցել է մի շարք միջազգային և տեղական նախագծերի (նաև՝ ղեկավարել դրանք)՝ սեյսմիկ ցանցերի տեղադրման և ընդարձակման և սեյսմիկ վտանգի գնահատման վերաբերյալ: Ակտիվորեն մասնակցել է նաև հէկի տեղանքի սեսյմոլոգիական տվյալների բազայի ստեղծման և սեյսմիկ վտանգի գնահատմանը:
Հմտություններ
Սեյսմոլոգիական տվյալների վերլուծություն, սեյսմիկ վտանգի գնահատում, սեյսմիկ տոմոգրաֆիա
Հարցազրույցներ և գիտական աշխատություններ
Մոտ 40 գիտական հոդվածի հեղինակ է: Աշխատանքները հրատարակված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ճանաչված հանդեսներում:
Հեռ.` (+374 91) 019520
Էլ. փոստ` lilit.sargsyan@isec.am