Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը
Ս․թ-ի ապրիլի 3-ին տեղի ունեցավ ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը։ Քննարկելով օրակարգային հարցերը ,լսելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները՝ փոխնախագահներ նշանակվեցին Սոնյա Հակոբյանը և Օլյա Սարիբեկյանը, իսկ քարտուղար՝ Նարինե Պողոսյանը։ Նիստի ժամանակ քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր, որոշվեց ակտիվացնել ուսանողների մշակութային և սպորտային կյանքը․հաճախակի կազմակերպել ներկայացումների դիտում, սպորտային միջոցառումների անցկացում։