ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մեդիալաբորատորիա
ԳԿՄԿ մեդիալաբորատորիան (Մեդիալաբ) արդիական սարքավորումներով հագեցած, նկարահանման տաղավարից և մոնտաժման սենյակից բաղկացած աշխատարան է, որը նախատեսված է հիմնականում Կենտրոնի գործունեությունը լուսաբանող մեդիաարտադրանք ստեղծելու և հրապարակելու համար։
ԳԿՄԿ ուսանողները կարող են օգտվել Մեդիալաբից ոչ միայն հրապարակման ենթակա նյութեր ստանալու, այլև իրենց անհատական աշխատանքների կամ ուսանողական ակտիվության ներկայացումը գրագետ և բարձրորակ իրականացնելու համար։ Դասախոսներին Մեդիալաբը հնարավորություն է տալիս ստեղծելու մասնագիտական տեսանյութեր՝ դասավանդման գործընթացում օգտագործելու նպատակով։
Մեդիալաբի գործունեությունը կազմակերպվում է Հանրային կապերի և կարիերայի, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինների հետ համագործակցությամբ։

