Գլխավոր էջ





Աշխատանք ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ


ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է մրցույթ Կենտրոնի «Հանրային կապերի և կարիերայի» բաժնի պետի  թափուր հաստիքի համար:

Հայտերը ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը:


Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@isec.am էլ.փոստին` վերնագրի դաշտում նշելով «բաժնի պետ»:


Անհրաժեշտ որակավորումը և պահանջները

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի կամ կրթության ոլորտում
  • Կրթական համակարգում հանրայնացման գործընթացների կազմակերպում, մեխանիզմների իմացություն․
  • Ղեկավարման և կազմակերպչական հմտություններ․
  • Հայերենի, ռուսերենի , անգլերենի գերազանց իմացություն․
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) գերազանց իմացություն, սոցիալական ցանցերում աշխատելու հմտություններ․
  • Ակտիվ հասարակական գործունեություն
  • Ուսանողների և շրջանավարտների հետ կապեր ապահովելու ունակություն։

 
  «Հանրային կապերի և կարիերայի» բաժնի պետի պարտականությունները

  • Պլանավորել, կազմակերպել, համակարգել և մշտադիտարկել ԶԼՄ-ների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման և համագործակցության գործընթացը․
  • Զարգացնել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ինտերնետային կայքը, ապահովել նրա օպերատիվ թարմացումները և առցանց հետադարձ կապը․
  • Պատրաստել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի մասին տեսանյութեր և աուդիոնյութեր, ապահովել դրանց տարածումը․
  • Կազմակերպել և համակարգել հասարակայնության հետ կապերին և ԶԼՄ-ներին առնչվող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոնների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարվող աշխատանքները․
  • Մասնակցել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում անցկացվող լուսաբանման ենթակա նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, պաշտոնական և աշխատանքային միջոցառումներին և կազմակերպել դրանց լուսաբանումը ․
  • Համակարգել, կազմակերպել և ամփոփել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանքի ընդունվելու հիմնախնդիրների ուղղությամբ ԳԿՄԿ-ում տարվող աշխատանքները.
  • Ապահովել ԳԿՄԿ ուսանողների, շրջանավարտների և գործատուների միջև արդյունավետ կապ.                     
  • Կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացներ, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և տարբեր խնդիրների վերաբերյալ խորհրդատվական և այլ միջոցառումներ․
  • Ակտիվ համագործակել ԳԿՄԿ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության հետ՝ գիտական, կրթական, խորհրդատվական, ժամանցային և այլ բնույթի միջոցառումների իրականացման շրջանակներում․
  • Պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի, հուշագրերի, պայմանագրերի կնքում և դրանց իրականացման ապահովում․
  • Գործատուների և ԳԿՄԿ ամբիոնների միջև հաղորդակցության ապահովում, անհրաժեշտության դեպքում՝ համատեղ կադրերի վերապատրաստման փաթեթների մշակում․
  • ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ամբիոններին աջակցում՝ ուսանողների պրակտիկայի կազմակերպման գործընթացում․
  • ԳԿՄԿ-ի «Շրջանավարտների տեղեկատվական համակարգի» մշակում և պարբերաբար թարմացում․
  • ԶԼՄ-ներով կրթության և գիտության ոլորտի կարևոր խնդիրների վերաբերյալ հրապարակված նյութերի վերլուծություն, այդ նյութերի տեղայնացում ու համապատասխան ընթացքի ապահովում (նյութերի ներկայացում ԳԿՄԿ ղեկավարությանը համապատասխան մասնագիտական ամբիոնների եզրակացության հիման վրա)․
  • Կազմակերպել հարցազրույցներ, ասուլիսներ և հանդիպումներ լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, պատրաստել մամուլի հաղորդագրություններ, իր իրավասության շրջանակներում հանդես գալ պարզաբանումներով ու հայտարարություններով.
  • Ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտում ու վերլուծություն․
  • Գործատուների հետ հանդիպումների և միջոցառումների կազմակերպում։

 

 

Հայտարարության հրապարակման ամսաթիվ՝ 14․12․2021թ․